Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծաղրածուական դպրոցի ընթացքը և զարգացման ուղղությունը մեկ արենայում

12.17.2021


Այսօր, դեկտեմբերի 16֊ին, Սանկտ֊Պետերբուրգի Ֆոնտանկա փողոցի Մեծ կրկեսում կմեկնարկի «Աշխարհի լավագույն ծաղրածուները» փառատոնը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Նիկուլինի ծննդյան 100 ամյակին։։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Ըստ Ռոսգոսցիրկի տնօրեն Սերգեյ Բելյակովի այս տարին մեծ ծաղրածուի հիշատակը նշանավորելու առումով ունի երկակի իմաստ, քանի, որ լրանում է նաև Նիկուլինի աշխատանքային գործունեության մեկնարկի 75 ամյակը։ Պետերբուրգյան այս փառատոնը նպատակ ունի ոչ միայն վերհիշել աշխարհահռչակ ծաղրածուի անցած ստեղծագործական ուղին, այլև հանդիսատեսին հնարավորություն կտա տեսնել, թե ինչպիսի ընթացք և զարգացման ուղղություն ունի ծաղրածուական յուրահատուկ արվեստը։

Երբեմն իր հին անունով հիշատակվող պետերբուրգյան կրկեսի՝ Չինիզելլիի արենայում հանդես կգան ծաղրածուներ Դևիդ Լարիբլեն (Իտալիա), Պակուին կրտսերը և Անխելոն(Արգենտինա), Գլեյսթոն Գիներ֊ ծաղրածու «ԲՈՒԲԻ»֊ն (Բրազիլիա), «ATA show»֊ն (Ղրղզստան), կին ծաղրածու Օլգա Սկրիպաչյովան, «Franke & Franke» կատակերգական դուետը, «Սթեփ անդ ջազ» ծաղրածուական տրիոն՝ Սերգեյ Պրոսվիրնինի գլխավորությամբ, «Ջեմիլլի» դուետը, «Առանց գուլպաների» ծաղրածուական տրիոն, ծաղրածու Էրկին Սարալաևը։
Փառատոնը կշարունակվի 4 օր։

Ավելացնենք, որ միջոցառման Երրորդ օրը, դեկտեմբերի 18֊ը, համընկնում է Յուրի Նիկուլինի ծննդյան օրվան։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 
Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 474 անգամ