Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինը մարդկանց միջավայրում է, սակայն բացարձակ միայնակ

12.21.2021


Մոսկվայի Մալայա Բրոննայա թատրոնում փորձում են պարզաբանել, թե ինչպե՞ս է մարդը վերլուծում արդեն ապրած կյանքը, ինչպե՞ս է գնահատում իր արարքները, ինչպե՞ս է փորձում ներել ինքն իրեն․․․ Այդ մասին ներկայացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ռեժիսոր Եվգենիա Գրոմովան այդ հարցերը փորձում է վեր բարձրացնել ըստ ռուս֊ խորհրդային գրող Յուրի Տրիֆոնովի «Այլ կյանք» պատմվածքի,որի հիման վրա գրված պիեսն ու բեմադրությունը ստացել է «Օլյա+Սերյոժա» վերնագիրը։

Գլխավոր հերոսուհին վերապրում է ամուսնու մահը։ Մնալով միայնակ նրա իրերի, լուսանկարների հետ, կինը հիշում է ամուսնու հետ անցկացրած համատեղ կյանքը։։ Թեև կինը մարդկանց միջավայրում է, սակայն բացարձակ միայնակ է, իր փոքրիկ բնակարանում մոլորյալ․․․ Այնտեղ նա սովոր չէ ապրել միայնակ։

Եվ Օլգան շարունակում է իր զրույցը ամուսնու՝ մահացած Սերգեյի հետ․․․

Այդ բեմադրության գրական հիմքի հեղինակը՝ Յուրի Տրիֆոնովը հայտնի է որպես «քաղաքային արձակի» ներկայացուցիչ։ Նրա հերոսները հիմնականում խորհրդային մտավորականներ են։

1970֊ական թթ․֊երին Յուրի Տրիֆոնովի գրքերը պատճենվում և տարածվում էին որպես «ինքնահրատ», իսկ նրա շատ գործեր նաև դարձել են կինոնկարների սցենարների գրական հիմքեր։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 490 անգամ