Չեխովյան փառատոնի վարագույրը կիջեցնեն 3 տարօրինակ ճարպիկներ12.23.2021
Այսօր, դեկտեմբերի 23֊ին և հաջորդ երեք օրերին ավարտին մոտեցող Չեխովի անվան 15֊րդ միջազգային թատերական փառատոնը Մոսկվայում կներկայացնի նախատեսված վերջին ելույթը։ «Տագանկայի դերասանների համագործակցության» բեմում կցուցադրվի Հարավային Կորեայից ժամանած արտիստների ընտանեկան աճպարարների «SNAP» շոուն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»-ը հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ամանորի նախօրեին նշանավոր փառատոնի ծրագրում մոսկվացի հանդիսատեսների համար անակընկալ է մատուցել Gruejarm Productions ընկերությունը, որը միավորել է Հարավային Կորեայի բոլոր նշանավոր աճպարարներին։
Երեք տարօրինակ ճարպիկներ, անցնելով խորհրդավոր դռան միջով՝ հայտնվում են կախարդական չափումների մեջ, որտեղ հանդիպում են բազմաթիվ առասպելական կերպարների։ Նրանք խաղում են տարածության, ժամանակի և տարաշխարհիկ ուժերի հետ, հարմարեցնելով միմյանց չապլինյան կատակերգական վարվելակերպը, ձեռքերի ճարպկությունը և դիտողական էֆեկտները․․․
Ընթացիկ տարում Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի հետ, փոխել է ձևաչափը։ Երկու ամսվա փոխարեն այն շատ ավելի երկար տևողությամբ է ընթանում (մեկնարկել է 2021թ․֊ի մայիսի 14֊ին, իսկ կեզրափակվի տարեմուտին՝ դեկտեմբերի 26֊ին):
Այն ներկայացրել է 11 երկրների թատերական կոլեկտիվների 13 բեմադրություն։ Ցուցադրությունները իրականացվել են Մոսկվայի առաջատար թատրոնների բեմահարթակներում։ «Զարյադիե» համերգային դահլիճում)։
Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 1992թ֊ին։ Անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Ողջ գործունեության ընթացքում այս միջոցառման շրջանակներում ներկայացվել է 51 երկրներում գործող թատերախմբերի պատրաստած ավելի քան 600 բեմադրություն։