Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերն ինչպե՞ս է առաջանում և ի՞նչ պատճառով է հեռանում․․․

12.24.2021


Այսօր, դեկտեմբերի 24֊ին, Մոսկվայի «Չելովեկ» դրնամատիկական թատրոնն իր հանդեսին կներկայացնի «Անոմալ Լիզան» բեմադրությունը՝ ըստ ամերիկացի հայտնի սցենարիստ Չառլի Քաուֆմանի և ավստրիացի մեծ գրող Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Բեմադրության ժանրը բավականին անսովոր է՝ հոգեբանական դրամեդիա (դրամայի և կատակերգության համադրություն)։ Այն ունի տարիքային սահմանափակում՝ 18+։

Համաձայն սյուժեի, գլխավոր հերոսը տղամարդ է, որը տառապում է հոգեբանական հիվանդության մի քանի ախտանշաններով։ Նա շրջապատի բոլոր մարդկանց՝ կանանց, տղամարդկանց, երեխաներին, տեսնում է միևնույն մարդկային կերպարով, որն անծանոթ է նաև իրեն, բայց միշտ խոսում է նույն ձայնով։

Այդ հոգեվիճակով հերոսն ապրել է ավելի քան 10 տարի։ Նա նույնիսկ վարժվել է իր վիճակին և կարծում է, որ հիմնախնդիրն իր մեջ կգոյատևի միշտ։ Սակայն, հանկարծ, նա հանդիպում է մի կնոջ, որն ունի կնոջ արտաքին և իր հետ խոսում է ինչպես կին։

Ի վիճակի՞ է, այդ կինն, արդյոք, փոխելու հերոսի կյանքը․․․

Բեմադրության ռեժիսորի (Վլադիմիր Սկվորցովի) ասելով, սա պատմություն է սկզբնավորվող սիրո և իմաստնանալու մասին, այն դրամա է «միջին ճգնաժամային տարիքի հասած» մարդու մասին, ժամանակակից «Ադամի ու Եվայի» հիմնախնդիրների մասին աբսուրդ մտորումներ։

«Մեզ հետաքրքիր է նաև աստիճանական ծերացման և դրա հետ հաշտվելու պատմությունը»,֊ նշել է ռեժիսորը և ընդգծել, որ բեմադրությունը բարձրացնում է հարցեր, թե ինչպես պետք պահպանել սերը, ինչպե՞ս է այն առաջանում և ինչ պատճառով է հեռանում․․․

«Հանդիսատեսն ավելի ու ավելի է խորասուզվում գլխավոր հերոսի ոչ միանշանակ և սարսափելի աշխարհում»,֊ նշել է ռեժիսորը։

Բեմադրության մեջ օգտագործվում են վիրտուալ դեկորացիաներ և այդ տարօրինակ աշխարհ թափանցելուն օժանդակող աուդիոէֆեկտներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 618 անգամ