Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զրուցել նրանց հետ, ում իրական կյանքում դժվար է հանդիպել․․․

01.20.2022

Այս օրերին Սանկտ֊Պետերբուրգի Վասիլի Մեծ լուսավորչի կենտրոնում, որտեղ արդեն 15 տարի է ինչ տարաբնույթ օժանդակության աշխատանքներ են իրականացվում սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս անդամներին, ցուցադրվում է «Ինչպիսի՞ն եմ ես ամբողջովին» վերնագրով յուրահատուկ, ինտերակտիվ բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru․֊ին։

Ներկայացման ընթացքում կենտրոնի խնամառու երեխաները հանդիսատեսներին պատմում են իրենց կյանքի մասին։

Ներկայացումը բեմադրել է սոցիալական մանկավարժ Ռոման Ալեքսանդրովը։ Նա այս բեմադրությունը անվանում է «Յուրաքանչյուր երեխայի ներաշխարհ կատարած էքսկուրսիա»։

Բեմադրությունն ընթանում է «երես առ երես» և կազմված է երկու մասից։

Առաջին մասում պատանի արտիստները դուրս են գալիս հանդիսատեսների մոտ և ինչ֊որ բան պատմում իրենց մասին՝ անշուշտ պահպանելով անհրաժեշտ անձնական սահմանները։ Այսպես, կայանում է ծանոթություն, որին հաջորդում է բեմադրության երկրորդ՝ իմպրովիզացված մասը՝ երկխոսությունը։

Դերասանները հրավիրում են հանդիսատեսներին կատարել էքսկուրսիա, առանց որևէ նախնական պատրաստության պատասխանում են նրանց հարցերին։

«Միակ բանը որ երեխաներն ունեն, դա հարցեր պարունակող փոքրիկ թղթերի տրցակն է, որոնք կազմել են հենց իրենք»,֊ նշել է ռեժիսորը։

Բեմադրության շրջանակներում կենտրոնի հաճախորդ֊սաները հնարավորություն են ստանում պատմել այն մասին, ինչը, իրոք, իրենց համար կարևոր է։ Նրանց կլսեն․․․ Իսկ հանդիսատեսները կխոսեն այնպիսիների հետ, ում իրական կյանքում դժվար թե հանդիպեին․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 661 անգամ