Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ո՞վ է Ելիզավետա Բամը, ըմբոստ մի աղջի՞կ, թե՞ ճակատագրական կին․․․

02.11.2022


Սանկտ֊Պետերբուրգի Տովստոնոգովի անվան թատրոնում լիտվացի ռեժիսոր Օսկարաս Կորշունովասը նախապատրաստվում է ռուսաստանցի հանդիսատեսներին ներկայացնել իր համար առավել նախընտրելի դրամատուրգներից մեկի՝ Դանիլ Հարմսի «Ելիզավետա Բամ» պիեսի իր բեմական մեկնաբանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝հղում անելով «bdt.spb.ru»֊ին։

«Դանիլ Հարմսը մտածել է մի սյուժեի մասին, որը կարող է տալ միայն թատրոնը»,֊ նշել է ռեժիսորը և ընդգծել, որ թատերական ներկայացման սյուժեն թատերական է, երաժշտական ստեղծագործության սյուժեն՝ երաժշտական։

Կորշունովասը նաև նշել է, որ իր համար «Ելիզավետա Բամ»֊ը մետաֆիզիկական դեդեկտիվ է, որտեղ հարցերը շատ են, իսկ պատասխաններ չկան և չեն կարող լինել․․․

Ելիզավետա Բամին են այցելում երկու տղամարդ, որպեսզի նրան ձերբակալեն՝ սպանություն կատարելու մեղադրանքով։ Կնոջ մեղավոր լինելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների պահվածքը այն աստճանի ինքնավստահ է, որ Ելիզավետա Բամը սկսում է կասկածել՝ գուցե իրո՞ք ինքը հանցագործություն է կատարել։ Եթե դա իրոք այդպես է, ապա նրա շահերը պահանջում են շեղել այդ տղամարդկանց ուշադրությունը, ժամանակ շահել և անել ամեն ինչ, որպեսզի իրեն չձերբակալեն․․․

Ո՞վ է նա՝ Ելիզավետա Բամը, ըմբոստ մի աղջիկ, թե՞ ճակատագրական կին․․․

Օսկարաս Կորշունովասը խոստովանել է, որ Դանիլ Հարմսն իր համար «գլխավոր հեղինակն է», որը մեծ ազդեցություն է թողել իր թատերական աշխարհահայացքի վրա։ Նա այս հեղինակին ուսումնասիրում է արդեն 30 տարի։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 609 անգամ