«Սթիմփանք» ոճի «Քնած գեղեցկուհին»02.17.2022
Նախօրեին, փետրվարի 16֊ին, Մոսկվայի մարզի պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է ողջ ընտանիքին հասցեագրված «Քնած գեղեցկուհին» երաժշտական հեքիաթ֊ներկայացման պրեմիերան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Այս բեմադրությունը պատրաստվել է «ստիմպանք» ոճով և աչքի է ընկնում հարուստ տեսարաններով, դինամիկ երաժշտական կատարումներով։ Մեծերին ու փոքրերին հասցեագրված այս նոր ներկայացումը պատրաստված է «Ծեր կախարդի հեքիաթները» գեղարվեստական կինոնկարի մոտիվներով։
Այս բեմադրության, պրեմիերան վերջին երկու տարիներին, փաստորեն տեղի է ունեցել երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն կայացել է 2020թ․֊ի վերջերին, որին հաջորդել են 2021թ․֊ի հունվարին կայացած մի քանի ցուցադրությունները։ Դրանից հետո թատրոնում հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով մոխրացել են ներկայացման դեկորացիաները և հագուստները։ Թատրոնն ավելի քան մեկ տարի աշխատել է այս բեմադրության վերականգնման և կրկին այն
հանդիսատեսներին ներկայացնելու ուղղությամբ․․․
Մոսկվայի մարզի պատանի հանդիսատեսի թատրոնում դեկորատիվ կիրառական ձևերը ֆանտաստիկական տեխնալոգիաների և մեխանիզմների հետ կապող «սթիմփանք» ոճի «Քնած գեղեցկուհին» հրաշապատում հեքիաթ է, որի սյուժեի մեջ են մտցվել անսպասելի շրջադարձեր և անհավանական վերակերպավորումներ։
Բեմադրության նկարիչ Յանինա Կուշտևսկայան և ռեժիսոր Իրինա Պոխոմովան հորինել են մի զարմանալի աշխարհ, որտեղ տեղի են ունենում դյութական պատմություններ։
«Ոչ մի տեխնալոգիա չի կարող փոխարինել մարդկային զգացմունքներին։ Ոչ մի մեքենա մարդուն չի կարող դարձնել երջանիկ։ Բարին հաղթում է չարին ոչ թե կախարդության կամ տեխնիկայի միջոցով, այլ միայն հոգու և սրտի ջանքերով։ Այլ կերպ չի ստացվի և այդպես կլինի և 200 և 1000 տարի անց»,֊ նշել է բեմադրության ռեժիսորը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: