Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարմնի կոպտությունը վերափոխվում է շնորհիվ երևակայության

02.23.2022


Մոսկվայի Մեյերհոլդի անվան կենտրոնում նախապատրաստվում են փառատոնային ձևաչափով ներկայացնել նոր ինքլյուզիվ աշխարհում մարդու բարդ նույնականությանն անդրադարձող 5 բեմադրություն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Պրոթատրոն։ Միջազգային հանդիպումներ» խորագրով փառատոնը իր ձևի մեջ յուրահատուկ թատերական նախագիծ է։

Միջոցառման մեկնարկը կտրվի ռեժիսոր Նատալիա Պոպովայի «Ժամանակը վազում է վեր» պլաստիկական բեմադրության պրեմիերայով, որին մասնակցում են տասնյոթ դերասան և երաժիշտ; Նրանք ուսումնասիրում են ժամանակը, տարբեր ձևերով իրենց մարմիններով վերապրելով միևնույն պահը։

Փառատոնը կընթանա երկու օր՝ փետրվարի 25-27-ին։

Պորտուգալական Մադեյրա կղզուց ժամանած թատերախմբի արտիստները համոզված են, որ իրականության անկատարությունը դրդում է մարդուն ստեղծել ինչ֊ինչ հորինվածքներ, օրինակ, կարելի է պատկերացնել մի վայր, որտեղ մարմնի կոպտությունը վերափոխվում է շնորհիվ երևակայության։ Հենց դա է առաջարկում «Տիկնիկ Գաբո» ներկայացումը, որտեղ դերասանները և հանդիսատեսները նորովի են վերապրում շարժման ֆիզիկական մեխանիզմները և ներքին հզոր ուժի որոնման պատրանքները։

Փառատոնի ծրագրում նախատեսված են նաև կարճ բեմադրություններ, որոնցում պլաստիկայի լեզուն ներկայացվում է որպես հաղորդակցության միակ ձև, որտեղ սերը մեկ այլ մարդու միջոցով ինքնարտահայտման հնարավորություն է, ուր երկվորյակների դուետը փորձում է վերհանել և բացահայտել իրենց միջև առկա աներևույթ կապի հանելուկը․․․

Փառատոնի ընթացքում կլինեն նաև այլ միջոցառումներ, լաբորատորիաներ, քննարկումներ, դասախոսություններ, քննարկումներ։

Ասենք, որ նախատեսված է նաև անվճար կրթական ծրագիր, որին մասնակցել ցանկացողները պետք է ցուցակագրվեն նախօրոք։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 387 անգամ