Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը հայտարարել է, որ բոլոր գնված տոմսերը փոխադրվում են ի պահ

02.24.2022


Ռուսաստանի կողմից Ոկրաինայում իրականացվող «Հատուկ ռազմական օպերացիայի» հետևանքով աշխատանքները դադարեցնելու մասին են հայտարարել Լեսիա Ուկրաինկայի անվան ազգային ակադեմիական դրամատիկական, Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական և Կիևի ակադեմիական տիկնիկային թատրոնները։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության հետ կապված, թատրոնները չեղյալ են համարել խաղացանկային ներկայացումները և դադարեցրել են ստեղծագործական գործընթացը։

Նույն կերպ են վարվել Օդեսայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, Օդեսայի ռուսական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև «Թեյարանի վրայի թատրոնը»։

Ի դեպ, «Թեյարանի վրայի թատրոնը» իր կայքում տեղադրել է հաղորդագրություն, ուր մասնավորապես գրված է․ «Քաղաքի ղեկավարությունը խնդրել է չանցկացնել որևէ միջոցառում։ Վերցնում ենք դադար։ Բոլոր գնված տոմսերը փոխադրում ենք ի պահ։ Բոլորին ողջագուրում ենք։ Մենք միասին ենք և մենք ուժ ենք։ Փառք Ուկրաինային»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 393 անգամ