Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

01.06.2014


Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան օրը։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։

Մինչև 4-րդ դարն այս մեծ ավետիսի ժամկետը նույնականական էր աշխարհի բոլոր քրիստոնյաների համար:

Սակայն քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելուց հետո արևմուտքի հոգևոր կենտրոն Հռոմում, ըստ բազմաստվածության տոնացույցի, դեռ շարունակվում էին դեկտեմբերի 25-ին հեթանոսական ավանդույթներով նշել արևի տոնը, որն ինքնին բացասական ներգործություն էր թոողնում քրիստոնեկան հավատի ամրապնդման գործընթացի վրա:

Արևի պաշտամունքին նվիրված տոնը և հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ-ին հռոմեական եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։

Դրանից հետո Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։

Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Տոնի նախօրեին՝ Հունվարի 5-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագի ավարտին կատարվում է նախատոնակ և հնչում Փրկչի Ծննդյան ավետիսը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
    Դիտվել է 1562 անգամ