Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մի թատրոնում կատարել են Ուկրաինայի հիմնը, մյուսում չեղյալ համարել պրեմիերան

03.04.2022


ԱՄՆ֊ում, Նյու֊Յորքի հայտն Մետրոպոլիտեն օպերայում, Վերդիի «Դոն֊ Կառլոս» օպերայի ցուցադրությունից առաջ նվագախումբը և երգչախումբը դիրիժոր Յանիկ Նեզե֊Սեգենի ղեկավարությամբ կատարել են Ուկրաինայի ազգային հիմնը։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Հանդիսասրահը մեկ րոպե լռությամբ հարգել է պատերազմական գործողությունների հետևանքով բոլոր զոհվածների հիշատակը։

Իսկ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Opera Narodowa֊ն (Լեհաստանի ազգային օպերային թատրոն) չեղյալ է համարել ռեժիսոր Մարիուշ Տրելինսկիի բեմադրած «Բորիս Գոդունով» օպերայի պրեմիերան, որը պլանավորված էր ապրիլի 8֊ին։

Նշենք, որ օպերայում գլխավոր դերը պետք է կատարեր ռուսաստանցի բաս֊բարիտոն Եվգենի Նիկիտինը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 375 անգամ