Ալեքսանդր Վոլոդինի պիեսներն անորոշ ժամանակով չեն բեմադրվի ռուսական բեմերում03.08.2022
Ռուս֊խորհրդային դրամատուրգ Ալեքսանդր Վոլոդինի իրավահաջորդը ետ է կանչել այդ հեղինակի ստեղծագործությունների հիման վրա պատրաստված բեմադրությունների ցուցադրության Ռուսաստանին տրված թույլտվությունը։
Ռուսաստանում հայտնի դրամատուրգի տեքստերի հիման վրա բեմադրություններ պատրաստելու հնարավորությունից զրկվելու հետևանքով, օրինակ, Սանկտ֊Պետերբուրգի «Մաստերսկայա» թատրոնում առաջիկայում պրեմիերային երկու ցուցադրություններից հետո ստիպված կլինեն անորոշ ժամանակով պահածոյացնել Վոլոդինի «Ոչ սթափ մարդու գրառումները» պիեսի հիման վրա պատրաստված նույնանուն բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։