Աստղերը նույնպես փորձում են մեկնել Փարիզ․․․03.14.2022
Ուկրաինական «Կիև սիթի բալետի» խմբին, որը Ֆրանսիայում հյուրախաղերից հետո, պատերազմի պատճառով, չի կարողացել հայրենիք վերադառնալ, Փարիզի քաղաքային իշխանությունները տրամադրել են Շատլե քաղաքի թատրոնի բեմը, և ժամանակավոր բնակարաններ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Ուկրաինական բալետի արտիստների ֆրանսիական հյուրախաղերի վերջնաժամկետը եղել է մարտի 8֊ը, սակայն ռուսական ներխուժումը արմատականորեն փոխել է նրանց բոլոր ծրագրերը։
Բարենպաստ ժամանակներում Շատլեի թատրոնի բեմում ելույթ ունենալու հնարավորությունը կարող էր ընկալվել որպես իրականացված երազանք․․․ , Այստեղ 20֊րդ դարի արշալույսին մեկնարկել են դյագիլևյան հայտնի «Ռուսական սեզոնները, հանդես է եկել բալետի հանճար Վացլավ Նիժինսկին,
«Երբ իմացա, որ Կիևի բալետը հյուրախաղերով հանդես է գալիս Փարիզում և հիմա, բնականաբար, հնարավորություն չունի վերադառնալ տուն, մենք համախմբեցինք մեր բոլոր ռեսուրսները և որոշեցինք, որ անհրաժեշտ է նրանց տրամադրել բեմ՝ Շատլեում․․․»,֊ հայտարարել է Փարիզի քաղաքապետ ԱՆՆ Իդալգոն և ընդգծել, որ «Մենք վերապրում ենք շատ դժվար ժամանակներ․, որ այսպիսի իրավիճակի ոչ մեկը չէր սպասում, բայց ուկրաինացի արտիստները ցույց են տվել, որ հողագնդի վրա կարող են իշխել սերը և խաղաղությունը․․․
Նշենք, որ Ֆրանսիայում հյուրախաղերի է մեկնել բալետի խմբի մի մասը՝ հիմնականում երիտասարդ պարողները։ «Կիև սիթի բալետի» աստղերը մնացել են Ուկրաինայում և հիմա նրանք նույնպես փորձում են մեկնել Փարիզ․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: