Հայտնի թատրոնը դերասանուհու պատճառով չեղյալ է համարել 3 ներկայացում03.18.2022
Ռուսաստանցի ժամանակակից հայտնի սցենարիստ, դրամատուրգ, ռեժիսոր և դերասանուհի Ռենատա Լիտվինովայի մասնակցությամբ նախապես հայտարարված երկու բեմադրություն Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում չեղյալ են համարվել։ Պատճառն այն է, որ Լիտվինովան արդեն մի քանի օր գտնվում է Փարիզում և, ըստ ամենայնի, առաջիկա օրերին չի վերադառնա Ռուսաստան։ Այդ մասին արտիստուհու սոցիալական ցանցում կատարած ստատուսների հիման վրա տեղեկատվություն է տարածել «teatral-online.ru»֊ն։
Լիտվինովան զբաղված է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի բեմադրություններում,՝ «Ձեր ժամանակաշրջանի աստղը» և «Մեղադրող կողմի վկան», որոնք ընդգրկված են խաղացանկում և հիմնական բեմում պետք է ներկայացվեին մարտի 22֊ին։։
Ասենք, որ մարտ ամսվա ընթացքում սա առաջին դեպքը չէ,, երբ հայտնի արտիստուհու պատճառով թատրոնը չեղյալ է համարում նախապես հայտարարված ներկայացումը։ Այդպիսի դեպք է արձանգրվել նաև մարտի 14-ին՝ «Հյուսիսային քամի» նեկայացման համար, որտեղ Լիտվինովան հանդես է գալիս գլխավոր դերակատարմամբ։