Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարժական թատրոնը ստորգետնյա օղակաձև երթւղու ուղևորների համար

03.29.2022


Մոսկվայի մետրոպոլիտենի կենտրոնական օղակաձև երթւղու շարժակազմերում Միխայիլ Զիգարի գլխավորությամբ գործող շարժական գեղարվեստական թատրոնը ներկայացրել է «Մոսկվան ըստ շրջանի» անվճար բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru»֊ին։

Ստորգետնյա երկաթգծի այդ հատվածի ուղևորների համար նախատեսված յուրաքանչյուր հարթակում, միացնելով բեմադրությունը, ուղևորները կարող են լսել պատմություններ, նույնիսկ բանաստեղծություններ, այն տեղերի մասին որոնց մոտով անցնում է գնացքը։

Հեղինակների ասելով, կարելի է ուղևորվել ցանկացած ուղղությամբ և ներկայացումը դիտել մինչև վերջ՝ ցանկացած կայարանում։։

Այս ներկայացումները կարելի է լսել նաև տանը։ Դրա համար թողարկվել է ներկայացման առանձին տարբերակի ներդիր։

«Երբ մենք սկսեցինք աշխատել բեմադրության վրա, չէինք կռահում, որ Մոսկվայի պատմության և պոեզիայի մեջ խորանալու ընթասքում կհայտնաբերենք ռուսաստանցի բանաստեղծների ցավը, վախը, հուսահատությունը, զայրույթ»,֊ նշել են թատրոնում և ավելացրել, որ տարբեր նշանավոր հեղինակների ստեղծագործությունների ֆոնետիկ ատրակցիոնների հետ միասին ներկայացման հանդիսատեսը կզգա նաև տագնապ գրաքննության նկատմամբ, 1812 թվականի , Ղրիմի, Ռուս֊ճապոնական, քաղաքացիական, Մեծ Հայրենական պատերազմների ժամանակ։

Շարժական գեղարվեստական թատրոնը աուդիո֊զբոսանք ներկայացնող ներդիր է, որը 2019թ․֊ին մեկնարկել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում ։ Այն ուներ «1000 քայլ Կիրիլ Սերեբրեննիկովի հետ» վերնագիրը։ Ցուցադրվելուց հետո, 2020թ․֊ին այդ բեմադրությունը ներկայացվեց Ռուսաստանի գլխավոր թատերական փառատոնի՝ «Ոսկե դիմակ» մրցույթին և դարձավ նոմինանտ «Փորձարարություն» անվանակարգում




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 385 անգամ