Ստալինի կառուցած երկիրը՝ նրա դստեր անձնավորմամբ04.05.2022
Մոսկվայի գեղարվեստական թատրոնում դերասանուհի Նատալիա Տենյակովան և ռեժիսոր Դանիլ Չաշչինը նախապատրաստում են «Խոսում է Մոսկվան» մենաներկայացումը Ստալինի դստեր, Սվետլանա Ալելուվայի մասին՝ ըստ Յուլիա Պոսպելովայի համանուն պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:
Այս ներկայացումը մի կողմից ներկայացված է պատմական փաստաթղթերի հիման վրա, իսկ մյուս կողմից՝ փաթեթավորված է բանաստեղծական ձևի մեջ և պատմում է հերոսուհու հասունացման և պատրանքներից հրաժարվելու մասին:
Տենյակովայի հերոսուհին աստիճանաբար աճում է, հասունանում: Նրա և հոր հարաբերությունները, բնականաբար հասակի փոփոխությանը զուգահեռ, փոփոխվում են: Նա Ստալինին սկսում է նայել այլ աչքերով և սկսում է սովորել ապրել սարսափելի ճշմարտության հետ...
Մենաներկայացման բեմական տարածքը ձյունի պես ճերմակ է, որը գործողության զարգացման ընթացքում աստիճանաբար ասես հալվելիս լինի: Եվ տակից դանդաղ ի հայտ են գալիս ստալինյան ռեպրեսիաները հիշեցնող պատկերներ: Դրանց մասին կվկայի նաև խորհրդային տարեգրությունը և նկարների համապատասխան շարքը:
Իրական և իդեալական խորհրդային կյանքի հակադրությունը կընդգծվի նաև Ստալինի հորինած Լյոլկա անունով աղջկա միջոցով, որին հայյրը օրինակ էր բերում դստեր համար: Դա այն հնազանդ ու «ճիշտ» երկրի անձնավորված կերպարն է, ինչը տեսնում և կառուցում էր Ստալինը...
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: