Մահացել է Արմեն Մազմանյանը01.08.2014
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում վախճանվել է ռեժիսոր, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։
Մազմանյանը տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ: Արտասահմանում բուժվելու ծախսերը հոգալու նպատակով հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 19-ի իր նիստում կայացրել էր որոշում նրան հատկացնել գումար:
Մազմանյանի մահվան լուրը «Արմենպրես» լրատվական գործակալությունը հաստատում է՝ հղում անելով Երևանի Թատրոննի և կինոյի պետական ինստիտուտի մամուլի քարտուղար Անուշ Քոչարյանին: Ըստ այդ հաղորդագրության Մազմանյանը մահացել է հունվարի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում:
Մազմանյանը մասնագիտական գործունեությունը իրականացրել է Երևանի մի շարք թատրոններում, այդ ոլորտում զբաղեցրել է նաև պատասխանատու պաշտոններ: Նա Արցախյան գոյամարտի մասնակից էր, արժանացել է կառավարական մի շարք պարգևների:
«Թագլուր»-ը ցավում է արվեստագետի կորստյան համար: