Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնը վերադառնում է

04.11.2022


2020 թ․֊ից հետո, համաճարակով պայմանավորված երկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ Շոտլանդիայում կվերսկսի աշխատանները Էդինբուրգի միջազգային թատերական հայտնի փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են բեմարվեստի այնպիսի նշանավոր գործիչների բեմադրություններ, ինչպիսիք են Աքրամ Խանը, Ջեյմս Թիերեն,Իվո Վան Հովեն և այլք։

Օգոստոսի 4֊ից 28-ին նախատեսված միջոցառումների ընթացքում հանդիսատեսներին կներկայացվեն ավելի քան 80 համերգային ելույթներ և բեմադրություններ։

Փառատոնի ներկայացուցչական աշխարհագրությունը բավականին ընդարձակ է։ Էդինբուրգ կժամանեն արտիստներ և թատերախմբեր ինչպես եվրոպական տարբեր երկրներից, այնպես էլ Ավստրալիայից և, նույնիսկ, Շրի լանկայից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 368 անգամ