Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը իր նոր բեմադրությունը նվիրել է Պյոտր Ֆոմենկոյի հիշատակին

04.12.2022


Սանկտ֊Պետերբուրգի Լենսովետի թատրոնում ապրիլի 10֊ից 13֊ը շեքսպիրյան պրեմիերայի օրեր են։ Ռեժիսոր Իվան Պոպովսկին հանդիսատեսին է ներկայացնում անգլիացի դրամատուրգի «12֊րդ գիշեր» պիեսի իր մեկնաբանությունը, որը նվիրել է «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի հիմնադրի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Իվան Պոպովսկին դեռ ուսանողական տարիներին ֆոմենկոյականների սերնդի հետ խաղացել է «12֊րդ գիշեր»։ Իսկ մի քանի տարի առաջ «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում հանդիսատեսին է ներկայացրել Վիլյամ Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազը»; Այս ներկայացման մեջ ռեժիսորը պարզ հայտ է ներկայացնում դեպի բանաստեղծական կերպարները, որոնց միջոցով բացվում է այլ չափումների պատուհան, որտեղ թատերական հնարքների հետ ի հայտ է գալիս նրանց խառնված հենց այն կրկեսայինը»,, որն իր մեջ կրում է թատերայնության բոլոր բաղադրատարրերը։

«Ես շեքսպիրյան Ջուլիետա եմ խաղացել երկու անգամ՝ ինստիտուտում և հետո՝ մեկ այլ նախագծում և ամեն անգամ ապշել եմ նրա զգացմունքների աստիճանից։ «12֊րդ գիշեր»֊ի հերոսուհի Վիոլան նույնպես շատ համարձակ է իր սիրո մեջ, մեծ անհատականություն է, անվախ»,֊ նշել է դերասանուհի Վիկտորիա Վոլոխովան և ընդգծել, որ հենց սերն է նրան դարձնում այդքան հմայիչ և վառ։ Սակայն այս բեմադրության մեջ Վիոլային կերպավորող արտիստուհին չի բացառում նաև հակառակ մոտեցման հնարավորությունը և նշում է, որ իր հերոսուհին կարող է այդպես սիրել, քանի որ անսահման հմայիչ է, օժտված է և կարող է իր մեջ կրել անկեղծ և բարձր զգացմունքներ․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 538 անգամ