Հումոր, որը ոչ միշտ է հասկանալի այսօրվա հանդիսատեսին04.26.2022
Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի «Դեբյուտներ» ռեժիսորական լաբորատորիայի շրջանակներում երիտասարդ արվեստագետ Գրիգորի Մնացականովը պատրաստում է «Ելիզավետա Բամ» տրագիֆարսն՝ ըստ ռուսական աբսուրդի ներկայացուցիչ Դանիիլ Խարմսի համանուն ստեղծագործության։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Այս պիեսը որակվում է, որպես հեղինակի կողմից գեղարվեստական բողոքի դրսևորման ձև։
Խարմսի ստեղծագործությունը, ըստ երիտասարդ ռեժիսորի, պարուրված է սարսափելի ցավի, անսահման անազատության զգացումի ալոգիզմով։ Այդպիսին է եղել Խարմսի միջավայրը՝ «սկսած ցածր, անձրևոտ և մոխրագույն ամպերից, վերջացրած ՆԿՎԴ֊ով (Ներքին գործերի ժողկոմիսարիատով):
«Ես չեմ կարողանում հասկանալ ինչու՞ և ի՞նչ պատճառով այդպիսի հիանալի և մեծ մարդիկ, իրական արարչագործները, զոհվում են, ինչպես վերջին շները, սառը վանդակներում»,֊ հարցնում է երիտասարդ ռեժիսորը և արտահայտում իր զարմանքը, որ այդ ամենով հանդերձ Խարմսը ունի շատ ծիծաղելի պատմվածքներ։ Ըստ Գեորգի Մնացականովի Խարմսի գործերում հումորը կարևոր բաղադրատարր է, թեև ոչ միշտ է հասկանալի այսօրվա հանդիսատեսին, որը չի ապրել այն ժամանակներում և չի հասկանում այդ հումորի բնույթը․․․