Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն, որտեղ գործում է նաև աշխատանքային բիրժա՝ դերասանների համար

05.11.2022

Այսօր, մայիսի 11֊ին, Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում մեկնարկել է Համառուսաստանյան երիտասարդական «Թատերական Ռուսաստանի ապագան» 13֊րդ փառատոնը և Համառուսաստանյան դերասանական աշխատանքի բիրժան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Փառատոնի ընթացքում այս երկրի թատերական բուհերի շրջանավարտները Յարոսլավլ քաղաքում գտնվող Ֆյոդոր Վոլկովի անվան առաջին ռուսական թատրոնում և տեղի թատերական ինստիտուտում ցուցադրում են իրենց դիպլոմային աշխատանքները։

Այս տարի ստուգատեսին կմասնակցի ավելի քան 400 մարդ՝ Ռուսաստանի 13 տարածաշրջաններից։ Փառատոնում, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը, մասնակցում են 19 մասնագիտական բուհ և կցուցադրվի 25 բեմադրություն։

«Թատերական Ռուսաստանի ապագան» փառատոնը ստուգատես է բոլոր թատերական դպրոցների և յուրահատուկ հարթակ համառուսաստանյան դերասանական աշխատանքի շուկայի համար։ Քասթինգ գործակալությունների ներկայացուցիչները, գեղարվեստական ղեկավարներ, գլխավոր ռեժիսորներ և երկրի թատրոնների տնօրենները կարող են շրջանավարտ֊դերասանների կազմից ընտրել թեկնածուների։ Իսկ ապագա դերասանները հնարավորություն կստանան սկսել կարիերան բուհն ավարտելուց անմիջապես հետո։

Փառատոնում նախատեսվում են նաև կրթական ծրագրեր, վարպետաց դասեր, հանդիպումներ նշանավոր արտիստների հետ և այլն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 772 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների