Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոտ կես դար առաջ արգելվածը վերածնվել է «Գոգոլ կենտրոն» թատրոնում

05.12.2022


Այսօր, մայիսի 12֊ին, Մոսկվայի «Գոգոլ֊կենտրոն» թատրոնում կներկայացվի «Պահպանեք ձեր դեմքերը» բեմադրությունն՝ ըստ 20֊րդ դարի ռուսաստանցի հայտնի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու համանուն պիեսի։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Ըստ ռեժիսոր Սավվա Սավելևի 1970֊ական թվականներին գրված այդ ստեղծագործության մեջ կան այնպիսի «բացարձակ ճշգրիտ բառեր», որ անմիջականորեն պետք է իրենց արձագանքը գտնեն նաև այսօրվա հանդիսատեսների շրջանում։

Այս պիեսը ունի բեմադրության պատմություն և այն սկսվում է Մոսկվայի Տագանկայայի հայտնի թատրոնում՝ նշանավոր բեմադրիչ Յուրի Լյուբիմովի մեկնաբանությամբ, որն այն ժամանակ երեք ցուցադրությունից հետո արգելվեց։

Երկար տարիներ այս պիեսին որևէ մեկը այլևս չանդրադարձավ և այն համարվում էր անվերադարձ կորուսյալ։ Սակայն դրա պահպանված մի օրինակ, այնուամենայնիվ, հայտնաբերվեց Վոզնեսենսկու անվան հիմնադրամի արխիվում․․․

Ռեժիսոր Սավվա Սավելևի ասելով, ինքը մի քանի ամիս ուսումնասիրել է այս պիեսը և Լյուբիմովի ստեղծած բեմադրությունը, իսկ հետո ըստ Վոզնեսենսկու պիեսի, գրել է նոր լիբրետտո՝ պահպանելով հեղինակի բոլոր մտքերը և բանաստեղծական նյութը։ Սակայն պատումի մեջ ռեժիսորն իր կողմից ավելացրել է նոր բեմադրական միջավայր և նկարիչ Մամիշև֊Մոնրոյի մասին պատմությունը․․․

Ներկայացումն սկսվում է 2013թ․֊ին՝ Ռուսաստանում, ապա տեղափոխվում 2023 թվական։ Բեմադրության մեջ բանաստեղծությունները երկխոսության մեջ են մտնում դիտողական արվեստի՝ Վլադ Մամիշև֊Մոնրոյի արվեստի հետ։ Այս նկարչին ռեժիսորը բնութագրում է որպես մի արվեստագետի, որն ունի հազարավոր դեմքեր։ Նա իր ստեղծագործական նախապատվությունը գտնում է պատմական անհատների կերպարներում․․․

«Մեծ հաշվով սա այն է, ինչը համարվում է միջդիսցիպլինար նախագիծ։ Սա բեմադրություն է, սա կինո է, սա հեռուստատեսություն է և սա պերֆորմատիվային արվեստ է։ Այդ ժանրերը զարմանալի ձևով համադրվել են մեկ ընդհանուր խճանկարում»,֊ նշել է ռեժիսորը իր ներկայացման մասին։

Ավելացնենք, որ ներկայացմանը մասնակցում է նաև հայտնի դերասան Վենիամին Սմեխովը, որը խաղացել է հեռավոր 1970֊ականներին Յուրի Լյուբիմովի աղմուկ հանած բեմադրությունում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 544 անգամ