Լրագրող Աննա Պոլիտկովսկայայի և գրող Ֆյոդոր Դոստոևսկու տեքստերը «Նոր Ռիգայում»05.13.2022
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից «հատուկ գործողության» պատճառով, հարևան Լատվիա տեղափոխված հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան Նոր Ռիգայի թատրոնում գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսի հետ նախապատրաստում է «Հետգրություն» մենաներկայացումը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Ներկայացման հիմքում դրվել են 2006թ․֊ին Մոսկվայում չարամտորեն սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի «Նովայա Գազետա» պարբերականում հրատարակված հոդվածները և ժամանակին գրաքննության կողմից արգելված Ֆյոդոր Դոստոևսկու «Դևերը» վեպը։
«Հետգրության» հեղինակների ներկայացմամբ սա մի պատմություն է «Ռուսաստանի խղճի, գիտակցության և ենթագիտակցության մասին (և ոչ միայն), տողատակում վերջին իրադարձությունները»։
Ներկայացումն ընթանալու է ռուսերեն՝ լատիշերեն սուբտիտրերի ուղեկցությամբ։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Չուլպան Խամատովան Նոր Ռիգայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսի հրավերով աշխատանքի է անցել 2022թ․֊ի մարտին։ Սա երկու արվեստագետների համագործակցությամբ ստեղծվող երրորդ բեմադրությունն է։ Մինչ այդ Խամատովան խաղացել է Մոսկվայի Ազգությունների թատրոնում Հերմանիսի «Շուկշինի պատմվածքները» և «Գորբաչյով» բեմադրություններում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1