Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի կոլեկտիվ վախը «այժմ հրատապ է ավելի, քան երբևէ»

06.06.2022



Այսօր Մոսկվայում «Տարածությունը ներսում» անկախ թատրոնը իր հանդիսատեսին կներկայացնի «Շնորհ» տրագիֆարսի պրեմիերան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում ապագա Ռուսաստանում, որտեղ մարդկանց արարքները և, նույնիսկ, մտքերը հսկում են հատուկ կառույցները, որոնք իրենց անվանում են «Արդարադատներ»։ Սա մի Ռուսաստան է, որտեղ մարդիկ զգուշանում են մատնագրության զոհ չդառնալու համար և խելագարվում են սարսափից ու կասկածներից։

Պիեսի սոցիալական իրականությունից աղճատված հերոսները երկու կին և երկու տղամարդ են, որոնք փորձում են իրար հետ հաստատել մարդկային հարաբերություններ։ Այս գործընթացի մեջ է ներխուժում բարձրաստիճան պետական պաշտոնյա․․․

« «Շնորհը» հիանալի և անհրաժեշտ երգիծանք է»,֊ նշել է բեմադրության ռեժիսոր Իլշատ Մուխուտդինովը, որը դրամատուրգ Արթուր Սոլոմոնովի այս պիեսին է անդրադառնում երկրորդ անգամ, քանի որ 2018 թ,֊ին պատրաստած բեմադրության մեջ բազմաթիվ թերություններ է տեսել։ Ըստ նրա 2018թ․֊ին հաջորդած 4 տարիները նրան պարզել են, որ «աբսուրդը այսօրվա կյանքի համար նորմա է»։

Նոր բեմադրության մեջ Ռուսաստանը ներկայացվել է զուգահեռ իրականության մեջ կամ որպես առաջիկա ոչ հեռու ապագայի մի տարբերակ․․․

Ռեժիսորը նաև նշել է, որ բեմադրության փորձերն իր համար դարձել են ծիծաղի միջոցով սեփական վախերը խեղդելու թերապիա։ Նրա կարծիքով այդպիսի անհանգստություն կա շատերի մոտ։ Այդ իսկ պատճառով կոլեկտիվ վախը «այժմ հրատապ է ավելի, քան երբևէ»։ Դրանով հանդերձ, բեմադրության հեղինակները չեն փորձում որևէ մեկին բուժել։ Պարզապես նրանք խոսում են այն մասին, ինչը թվում է ամենակարևորը․․․

«Շնորհ» դրամտիկական ստեղծագործությունը գրվել է 2014թ․֊ին։ Այն Լոնդոնի ժամանակակից պիեսի միջազգային բիենալեում հաղթել է «Հասարակական֊քաղաքական թեմայով պիես» անվանակարգում։

«Տարածությունը ներսում» անկախ թատրոնը Ռուսաստանի մայրաքաղաքում ստեղծվել է 2021թ․֊ին՝ «Կլինիկա Doctor House» ճարտարապետական նախագծի աջակցությամբ;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 697 անգամ