Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այնտեղ, այնուամենայնիվ, թատրոնի հրաշքը ծնվում է

06.10.2022


Հունիսի 13֊ին ժամը 19:00֊ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գործող KATLZ պրոդյուսերական ընկերությունն առցանց տիրույթում Zoom ձևաչափով ներկայացնելու է ռուսական զորքերի «հատուկ օպերացիան» դատապարտելու հետևանքով իր մասնագիտական գործունեության ոլորտում անհաղթահարելի բարդությունների հանդիպած դրամատուրգ Միխայիլ Դուրնենկովի «Հաղթանակի օրը» պիեսի ընթերցանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Պիեսի ընթերցմանը մասնակցում են լատիշ, լիտվացի, էստոնացի և գերմանացի դերասաններ։

Նախագծի պրոդյուսեր Եվգենի Շերմենյովը սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Zoom ձևաչափով հնարավոր է հավաքել դերասանների, որոնք նախկինում իրար հետ չեն աշխատել, իսկ այնտեղ, այնուամենայնիվ, թատրոնի հրաշքը ծնվում է հանդիսատեսի աչքերի առջև՝ համատեղ բացահայտվող տեքստի միջոցով։

Միխայիլ Դուրնենկովի «Հաղթանակի օրը» պիեսը բեմադրվել է մեկ անգամ՝, 2014թ․֊ին՝ Մոսկվայի Տագանկայի վրայի թատրոնում։ Այն ցուցադրվել է 2 կամ 3 անգամ, ապա ՝ Պետումայի պատգամավորների բողոքի արդյունքում փակվել է։ Հեղինակին մեղադրել են պատերազմի վետերաններին վիրավորանք հասցնելուլու մեջ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 371 անգամ