Ձիերի թատրոնը նաև բուժում է01.13.2014
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում ստեղծվել է «Ձիերի թատրոն»: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Այս թատերական խումբը գործունեությունը սկսել է ծննդյան տոներին և իր առաջին ներկայացումը նվիրել է որբ և սոցիալապես անապահով ընտանիքներում մեծացող փոքրիկ հանդիսատեսներին: Բարեգործական ներկայացումը բեմադրել են 10 հեծյալ արտիստներ, որոնց չորքոտանի գործընկերներից 4 ձիեր են, իսկ 3-ը՝ ավանակներ:
Անսովոր թատերախմբի խաղացանկում կա 3 ներկայացում: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են ձիերի կարուսելը և ձիերի կողմից ցուցադրվող զանազան արտիստական հնարքները:
«Ձիերի թատրոնի» նախաձեռնողները նաև իրենց խնամարկյալների բեմական հագուստների դերձակներն են, նրանց ելույթների սցենարների հեղինակները: Այդ առանձին սցենարները ցուցադրական տաղավարում ամբողջանում են մեկ ընդհանուր սյուժեի մեջ:
Ներկայացումներից հետո, ցանկություն ունեցող հանդիսականներին, դերասանները զբոսանքի են տանում իրենց ձիերով կամ անցկացնում ձիաբուժության յուրահատուկ կուրս (ձիաբուժությունը ջղային պաթոլոգիաներով տառապող մարդկանց բուժման մի եղանակ է: Ձին կատարում է մոտ 110 տարբեր ուղղություններով տատանողական շարժումներ: Այդ շարժումները փախանցվում են հեծյալին և խթանում նրա այն մկանային հյուսվածքների աշխատանքը, որոնք սովորաբար պասիվ վիճակում են):
Ավելացնենք, որ աշխարհում քչերից մեկը համարվող այս թատրոնի բոլոր ներկայացումները ունեն բարեգործական բնույթ: