Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեփ֊թատրոն։ Հեղինակները կարծում են, որ հիմնել են նոր ուղղություն

06.15.2022


Օրերս Մոսվայի «Զիլ» մշակութային կենտրոնում ռեփ ոճով ցուցադրվել է «Ոճիր և պատիժ» բեմադրությունը (ռեժ․՝ Զախար Նասակին) ՝ ըստ Դոստոևսկու համանուն վեպի։։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ռեփ֊թատրոնի գլխավոր գաղափարը դասական ստեղծագործությունը վերամշակելը և այն աստիճանի յուրացնելն է, որ այն հնարավոր լինի ներկայացնել ժամանակակից ոճով։

Բեմադրության համար հեղինակները գրել են ձայնաերիզներ, որոնք կատարել են դերասանները և հեղինակը՝ Լև Կիսիլյովը։ Այս յուրահատուկ գաղափարի հեղինակները հույս ունեն, որ ռեփ֊թատրոնի առաջին բեմադրությունը կդառնա արվեստում նոր ուղղություն։

Հետաքրքիր է, որ ռեփ֊տեքստերի մեջ պահպանվում է Դոստոևսկու լեզուն։

«Կարծում եմ, որ Ռեփ֊թատրոնը, որպես գործիք, շատ հետաքրքիր է։ Այն օգնում է առավելագույն չափով հավաստի փոխանցել ընդարձակ տեքստերը։ Հենց դա էլ հանդիսանում է գլխավոր տարբերությունը մյուզիքլից և ռոք֊օպերայից, որոնցում հաճախ ամեն ինչ կախված է լինում լիբրետոյի հեղինակից։ Ռեփի օգնությամբ մենք կարող ենք հավաստի փոխանցել հենց հեղինակային լեզուն և տեքստը»,֊ հայտարարել է ռեփ֊թատրոնի հեղինակ Լև Կիսիլյովը։

Բեմադրության մեջ երիտասարդ ուսանող Ռոդիոն Ռասկոլնիկովը, ստիպված է կիսատ թողնել ուսումը փող չունենալու պատճառով։ Նա դաժան սպանություն է գործում, որպեսզի ստուգի սեփական տեսությունը «գերմարդու» մասին։ Սա անսպասելի գեղարվեստական և բեմական հնարք է։

«Մի կողմից շատերին վանում է «ռեփ֊թատրոն» բառերի համադրությունը, քանի որ նրանց ենթագիտակցության մեջ ձևավորվել է համապատասխան վերաբերմունք տեքստերի նկատմամբ։ Դա մենք համարում ենք դրական, որովհետև մարդիկ գալիս են մեզ մոտ նշաձողն իջեցված սպասումներով։ Մեզ հաճելի է փոխել մարդկանց այդ կարծիքը դեպի լավը»,֊ նշել է Կիսիլյովը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 486 անգամ