Սաթի Սպիվակովան և Մարիա Կալասի կյանքի վերջին երեք օրերը06.16.2022
Մոսկվայի Ազգությունների թատրոնը շուտով հանդիսատեսին կներկայացնի 20֊րդ դարի նշանավոր երգչուհիներից մեկի՝ Մարիա Կալլասի կյանքի վերջին երեք օրերի մասին պատմող կենսագրական բեմադրություն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Ներկայացնելով երգչուհու կյանքի սարսափելի ավարտը (Կալլասը կորցրել էր իր մեծ սերը՝ Արիստոտել Օնասիսին, ձայնը և բանականությունը) բեմադրության հեղինակներն առաջարկում են մտածել այն մասին, թե արդյո՞ք իրավունք ունի մեծ արվեստագետը իրեն թույլարել մարդկային երջանկություն և եթե այո, ապա ինչպիսի՞ գին պետք է վճարի դրա համար։
«Լինելով շատ տաղանդավոր, Մարիա Կալլասը հանուն սիրո հրաժարվեց իր կարիերայից։ Եվ հենց դա էլ դարձավ Բարձրյալի հետ հարաբերվելու նրա դժբախտությունների աղբյուրը»,֊ նշել է բեմադրության ռեժիսոր Դմիտրի Սերդյուկը։
Մարիա Կալլասի դերը ռեժիսորը վստահել է արտիստուհի և հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովային, որի հետ համագործակցել է նաև նախկինում։
«Սոխակը» այսպես է կոչվում երգչուհի Մարիա Կալլասի մասին բեմադրությունը, ով բանականությունը կորցնելուց հետո անգամ չի մոռանում բեմը և բեմի հրաշքը և անցկացնում է քասթինգ՝ «Մաքբեթ» բեմադրելու համար։ Իսկ այդ գործում նրա տարօրինակություններին տոն տվողը արվեստից հեռու կանգնած տնային ծառայողն է։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: