Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ռեժիսոր Փիթեր Բրուքը

07.04.2022

Հուլիսի 2֊ին, 97 տարեկան հասակում Փարիզում մահացել է թատրոնի և կինոյի բրիտանացի նշանավոր ռեժիսոր Փիթեր Բրուքը։

«Le Monde» պարբերականը տեղեկացնում է, որ ռեժիսորը 1974թ․֊ից ապրում էի Ֆրանսիայում։

Փիթեր Բրուքը 20֊րդ դարի բեմարվեստի ավանգարդիզմի առաջատար ներկայացուցիչներից էր։

Նա ծնվել է Լոնդոնում։ Ազգությամբ հրեա է։ Կրթությունն ստացել է Օքսֆորդի համալսարանում։ Որպես ռեժիսոր առաջին քայլերն արել է 1940-ական թվականներին։ Բեմադրել է Վիլյամ Շեքսպիրի, Ժան Կոկտոյի, Բերնարդ Շոուի, Հենրիկ Իբսենի, Ֆեոդոր Դոստոևսկու, Ժան Պոլ Սարտրի, Ժան Անույին և այլ համաշխարհային մեծության գրչի վարպետների ստեղծագործություններ։

Փիթեր Բրուքը նաև օպերային բեմադրություններ է պատրաստել և նկարահանել գեղարվեստական ֆիլմեր։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 647 անգամ