Չկա չարիք առանց բարիքի07.06.2022
Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Դմիտրի Կռիմովը, որը ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման օրերին գտնվում էր ԱՄՆ֊ում և որպես բողոքի նշան հայտարարել էր, որ մոտակա ժամանակներում չի վերադառնա հայրենիք, նոր բեմադրության փորձ է սկսել Ռիգայում։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Նոր Ռիգայի թատրոնում նախապատրաստվող բեմադրության մեջ ընդգրկված են այդ թատրոնի արտիստները, որոնց թվում նաև ուկրաինական դեպքերի կապակցությամբ Ռուսաստանը լքած և լատվիական այս թատերախմբին միացած դերասանուհի Չուլպան Խամատովան։
Ռիգայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսը վերջերս տված իր հարցազրույցներից մեկը զետեղելով սոցիալական ցանցում դրա տակ կատարել է հետևյալ գրառումը․ «Այո, դա այդպես է։ Ռուսաստանցի լավագույն ռեժիսոր Դմիտրի Կռիմովը սկսել է փորձերը Նոր Ռիգայի թատրոնում; Մանրամասները կհրապարակվեն թատերաշրջանի սկզբին»։
Ավելացնենք, որ ռուսաստանցի երկու արվեստագետները՝ Կռիմովը և Խամատովան մինչ այս միասին չեն համագործակցել և միգրանտի կարգավիճակում հայտնվելը նրանց համար, փաստորեն դարձել է նույն հարթակում համատեղ ստեղծագործելու հնարավորություն։