Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերեբրեննիկովի բեմադրության մեջ խաղում են երեք լեզվով

07.14.2022


Ըստ Չեխովի համանուն պիեսի ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գերմանական Համբուրգ քաղաքի «Thalia» թատրոնում պատրաստած «Սև հոգևորականը» բեմադրության տեսագրությունը մինչև օգոստոսի 8֊ը հնարավոր է անվճար դիտել ֆրանսիական «Arte» ալիքի կայքում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հիշեցնենք․ որ այս ներկայացմամբ է բացվել ֆրանսիական Ավինիոն քաղաքում ընթացող 76֊րդ միջազգային փառատոնը։ Սա այս միջոցառման պատմության մեջ առաջին դեպքն է, երբ եվրոպական խոշորագույն ստուգատեսի մեկնարկը տրվում է ռուսաստանցի ռեժիսորի բեմադրությամբ։

Սերեբրեննիկովի բեմադրության մեջ խաղում են երեք լեզվով՝ գերմաներեն, ռուսերեն և անգլերեն։ Բեմադրությանը մասնակցում են նաև վերջերս Մոսկվայում փակված «Գոգոլ կենտրոն» թատրոնի դերասաններ։

«Սև հոգևորականը» Կիրիլ Սերեբրեննիկովի 4֊րդ բեմադրություն է, որ ներկայացվում է Ավինիոնի փառատոնում։ 2015թ․֊ին այստեղ ցուցադրվել է նրա «Ապուշներ», 2016թ․֊ին՝ «Մեռյալ հոգիներ» և 2019թ․֊ին՝ «Outside» բեմադրությունները, որոնք նա պատրաստել էր Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի արտիստների հետ։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 642 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների