Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ թատրոնը չի ստանում ֆինանսական խթան կամ լսարանի/դոնորի օժանդակություն

07.15.2022



Հունիսի սկզբներին իր գործունեությունը դադարեցնելու մասին է հայտարարել ԱՄՆ֊ի խոշոր քաղաքներից մեկում՝ Չիկագոյում գործող Տուն֊թատրոնը։ Հաստատության տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ 21 տարվա ակտիվ և բեղուն գործունեությունից հետո թատրոնը պաշտոնապես կփակվի «Քրիստոֆ արքայի ողբերգությունները» բեմադրության հյուսիսամերիկյան պրեմիերայից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « americantheatre.org»֊ին։

Թատրոնի տնօրենների խորհուրդը ափսոսանքով տեղեկացրել է հանրությանը, որ, թեև թատրոնի անձնակազմի համբերատարության և «Shuttered Venue» դրամաշնորհի միջոցով կարողացել են հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի պարտադրած անգործունեության շրջանը և գտնել այն նոր ուղղությունները, որոնցով պիտի շարժվեին, սակայն իրենց դեպի ապագա տանող ռազմավարության գնահատականը ցույց է տվել, որ թատրոնը չի ստանա այն ֆինանսական խթանը կամ լսարանի/դոնորների օժանդակությունը, որպեսզի կարողանա աշխատանքը շարունակել այս ֆինանսական տարում։

Այնուամենայնիվ, թատրոնը որոշել է խոշոր հաշվով կատարել իր բոլոր և ընթացիկ ծրագրերը և գործընկերային պարտավորությունները, մանրամասն նախապատրաստել իր հեռանալը Չիկագոյի թատերական հարթակից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 416 անգամ