«Նա․․․ Ես․․․ նրանք․․․» քաղաքային բնակարանում, բացարձակ խավարի մեջ07.20.2022
Մոսկվայի կենտրոնում գտնվող 4 սենյականոց բնակարաններից մեկը, որը դեռ 2020թ․֊ից վերածված է մասնավոր թատրոնի, պատրաստվում է պրեմիերայի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Բեմադրությունը, որ կներկայացնի «Կվարտեատր» («Բնակթատրոն») մասնավոր թատրոնի ռեժիսոր Պավել Արտեմևը, մենաներկայացում է և ունի «Նա․․․ Ես․․․ նրանք․․․» վերնագիրը։ Այն փորձում է հանդիսատեսի առաջ բարձրացնել անսովոր հարցեր։ Օրինակ, դերասանները, դերասանուհիները, արվեստի մարդիկ անաստվածնե՞ր են։ Արդյո՞ք նրանք վերադառնալով սեփական խոհանոց, շարունակում են իրենց մեջ թատրոն և խաղ փնտրել։ Շարունակու՞մ են արդյոք դիմել խավարում գտնվող ինչ֊որ մեկին։ Թե՞, գեղեցկուհի արտիստուհին մաքրում է գրիմը և վերածվում «սովորական» կնոջ։ Իսկ լինու՞մ է արդյոք կինը սովորական։ Արդյո՞ք մարդը լինում է սովորական․․․
Բեմադրության մասին մամուլին հասցեագրված թատրոնի այս խոսքերը կարելի է համարել, որ հասցեագրված են նաև հանդիսատեսներին։
Մենաներկայացման հերոսուհուն կերպավորում է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի Ելենա Պլակսինան։ Բեմադրության զգալի հատվածը ընթանում է անթափանց խավարում, որի «շնչավորման» դերակատարությունը ռեժիսորը տվել է հանդիսատեսին։