Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեքիաթ, էպոս, հին ծես, ժողովրդական կատակերգություն՝ տիկնիկների լեզվով

08.01.2022


Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ռուսաստանի մայրաքաղաքը կընդունի Լիբանանից, Մոնղոլիայից, Թուրքիայից, Իրանից և Բելոռուսից ժամանած տիկնիկային թատրոնների։ Նոր թատերաշրջանի մեկնարկին այստեղ կկայանա տիկնիկավարների «Իստոկի» («Ակունքներ») փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Խաղացող տիկնիկների աշխարհը կներկայացնի ավանդական ժողովրդական արվեստի ժառանգությունը, որը պահպանում է յուրաքանչյուր ազգի մշակութային գաղտնագիրը»,֊ նշել են Մոսկվայի Օբրազցովի թատրոնում, որի նախաձեռնությամբ անցկացվում է միջոցառումը։

Ռուսաստանի մշակութային կյանքում նորամուտ տոնող փառատոնը բազմազան է թեմաներով և ձևաչափերով։ Այստեղ կներկայացվի հեքիաթ, էպոս, հին ծեսեր, փողոցային ժողովրդական կատակերգություններ և այլն։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 318 անգամ