Երիտասարդ հեղինակների ստեղծագործական ակտիվությունը բարձրացնելու տարբերակ08.09.2022
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում գործող ոչ պետական «Կոլյադա֊թատրոնը» հանդես է եկել նոր նախագծով, որն ուղղված է երիտասարդ դրամատուրգների ստեղծագործությունները ճանաչելի դարձնելուն։ Այդ մասին տեղեկացնում է »taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Նախագծի գործնական կողմն այն է, որ թատրոնը յուրաքանչյուր խաղացանկային բեմադրության ցուցադրությունից հետո հանդիսատեսին կներկայացնի երիտասարդ որևէ դրամատուրգի ստեղծագործության բեմադրության էսքիզը։ Նման ցուցադրությունները, ճիշտ է, կիրականացվեն ուշ երեկոյան, սակայն դա, անշուշտ զգալիորեն կնպաստի երիտասարդ հեղինակների ստեղծագործական ակտիվության բարձրացմանը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: