Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարցականի տակ է հայտնվում ոչ միայն բեմադրության ճակատագիրը․․․․

09.02.2022


«Բոսորագույն կղզին» պիեսի հեղինակը նամակ է ուղարկել կառավարությանը՝ նշելով գրաքննության և գլխավոր խաղացանկային կոմիտեի չարագուշակ ստվերի մասին, որը սպանում է ստեղծագործական միտքը։ Ռուսստանցի գրող Միխայիլ Բուլգակովի հեռավոր 1928թ․֊ով վավերացված նամակի բովանդակության գլխավոր փաստը հիշեցնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդ նամակում ժամանակի գերմանական մամուլից Բուլգակովը մեջբերում է հատված, որտեղ խոսելով Ռուսաստանում մեծ հաջողությամբ բեմադրված, «Բոսորագույն կղզին» պիեսի մասին, նաև նշվել է, որ դա ԽՍՀՄ֊ում մամուլի ազատության մասին առաջին կոչն է։

Բայց, բոլշևիկյան կառավարությունն այդ ստեղծագործության մասին ունեցել է իր առանձնահատուկ կարծիքը և չի հրաժարվել բեմադրությունը փակելու մտադրությունից։ Այն արգելվել է։

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքի Պուշկինի անվան թատրոնը որոշել է վերադառնալ այդ ստեղծագործությանը, որն, ի դեպ, Բուլգակովը գրել է հատուկ այն տարիներիներին Ալեքսանդր Թաիրովի ղեկավարությամբ գործող Կամերային թատրոնի համար։

«Ես կարծում եմ, որ նման նախագծերով մենք շարունակում ենք մեր նշանավոր նախորդի՝ Կամերային թատրոնի գործը և նրա փառավոր ավանդույթները»,֊ նշել է պատմական Կամերայինի իրավահաջորդ, Պուշկինի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Պիսարյովը։ Նա նշել է, որ իրենք Բուլգակովի հեղինակած տեքստի վրա աշխատում են հարգանքով և ստեղծագործաբար։ «Ժանրով այն անսպասելի գլխավոր փորձ է, որտեղ իմպրովիզացիան ունի հսկայակն նշանակություն»,֊ նշել է Պիսարյովը և ավելացրել, որ դրա վրա ուշադրություն է դարձրել նաև Թաիրովը, որի ռեժիսորական օրինակում կան «իմպրովիզացիայի գոտիներ»։ Նոր բեմադրության ղեկավարն ընդգծել է, որ առանց դրանց գործն առաջ չեն տանում նաև հիմա։

«Բոսորագույն կղզու» նոր բեմադրությունը գեղարվեստական ղեկավարը վստահել է այս թատրոնի դերասան և սկսնակ ռեժիսոր Ֆյոդր Լևինին։

Գործողությունները զարգանում են թատրոնում, որտեղ ստացել են երիտասարդ դրամատուրգի պիեսը։ Առանց սպասելու արձակուրդ գնացած գրաքննիչի որոշմանը, արագ բաժանվում են դերերը և բառացիորեն ընթացքից հորինում են բեմադրությունը։ Սակայն հարցականի տակ է հայտնվում ոչ միայն այդ բեմադրության ճակատագիրը․․․․

«Բոսորագույն կղզու» պրեմիերան կկայանա հոկտեմբերի 12֊ին և13-ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 412 անգամ