Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի մարդկանց բնակարանային հարցերի լուծմամբ կարգավորում են նաև թատերական կյանքը

01.17.2014


Խաբարովսկի երկրամասային երաժշտական թատրոնը որոշել է հրավիրված դերասաններին կացարաններ հատկացնել առանձին բնակելի տարածքներում, որոնց համար վճարները պետք է կատարվի թատրոնի կողմից: Այս մոտեցմամբ մշակութային օջախում հույս ունեն լուծել իրենց թատերախմբի կադրային խնդիրները, հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Այս պրակտիկան, որը գործողության մեջ է դրվել երկրամասի մշակույթի նախարար Ալեքսանդր Ֆեդոսովի կողմից, նախկինում նույնպես կիրառվել է: Նախարարը դեռևս 2010 թ.-ին նշել է, որ հրավիրված դերասաններին համանման ձևով հյուրընկալություն է ցուցաբերում Երկրամասային դրամայի թատրոնը, որը հնարավորություն ու պայմաններ է ստեղծել, որպեսզի դերասաններ ու ռեժիսորներ հրավիրվեն նաև «Ռուսաստանի կենտրոնական մասերից»:

Հատկանշական է, որ այդ ծառայողական բնակարանները երկրամասում 10 տարի աշխատելուց հետո անվարձահատույց տրվում են հրավիրյալ արվեստագետներին:

Նշենք, որ այս բնակարանային քաղաքականությունը տվել է իր դրական պտուղները: Շուտով Երկրամասի դրամայի թատրոնում կբացվի նորակառույց Փոքր դահլիճը: Այն հանդիսատեսներին կներկայանա միանգամից երկու՝ «Կառապանը» և «Մցենսկի կոմսության լեդի Մաքբեթը» ներկայացումների պրեմիերաներով:
    Դիտվել է 1007 անգամ