«Օպերայի ուրվականի» վարագույր իջնում է09.22.2022
Նյու֊յորքյան բրոդվեյում ծիսական նշանակություն ձեռք բերած «Օպերայի ուրվականը» հանրահայտ մյուզիքլը պրեմիերայից 35 տարի անց իջեցնում է վարագույրը։ Այդ մասին New York Times-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։
Հիշեցնենք, որ այս բեմադրության պրեմիերան կայացել է 1988թ․֊ին և միանգամից ստացել մեծ ժողովրդայնություն։ Այն այսօր համարվում է թատերական Բրոդվեյի ամենաերկարակյաց բեմադրությունը։ Բեմադրության մեջ զբաղված դերասաններին այս տարվա սկզբներին զգուշացրել են, որ այն 2023 թ․֊ին կբոլորի 35 ֊ամյակը, իսկ փետրվարի 18֊ին կցուցադրվի վերջին անգամ։
«Ոչ մի շոու չի կարող ընթանալ հավերժ։ Իսկ այս բեմադրության բերած հասույթն աստիճանաբար կրճատվում է»,֊ ընդգծել է նյու֊յորքյան պարբերականը և ավելացրել, որ «Օպերայի ուրվականը» դարձել էր Բրոդվեյի համայնապատկերի անբաժանելի մասը և մագնիս՝ զբոսաշրջիկների համար։
Բեմադրությունը փակելու պատճառը հետհամաճարակային ճգնաժամն է։ Բրոդվեյի հանդիսատեսներն այդպես էլ չկարողացան հասնել ցուցադրությունների հաճախումների նախկին ցուցանիշներին։ Թատրոնի ներկայացուցչի խոսքերով, «Օպերայի ուրվականի» տոմսերի վաճառքից առաջացած հասույթն այսօր, նույնիսկ, չի փոխհատուցում դրա վրա կատարած ծախսերը։