Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լ․ Ախեջակովա․ «․․․Նույնպես ենթակա են զորակոչման։ Հասակն է այդպիսին»

10.05.2022

Վերջերս Ռուսաստանցի հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովան «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի նոյեմբերյան ազդագրում իր գլխավոր դերակատարմամբ աղմկահարույց «Առաջին հացը» բեմադրությունը չի ներառվել։ Ներկայացման մեջ կան զորակոչային տարիքի երիտասարդ դերասաններ։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Տնօրենը ինձ ասաց, որ հոկտեմբերի 17֊ին մոտ կներգրավեն նոր արտիստների։ Նրանք նույնպես երիտասարդ են։ Եվ նույնպես ենթակա են զորակոչման։ Հասակն է այդպիսին»,֊ ասել է Ախեջակովան։

Դերասանուհին ափսոսանք է հայտնել, որ նոյեմբերի ազդագրերում «Առաջին հացը» բեմադրությունը չի նշված և որ այն «ընկել է մեր ժամանակների մեջ»։

Հիշեցնենք, որ դրամատուրգ Բենիամին Կոցի «Առաջին հացը» պիեսն անդրադառնում է այն երիտասարդներին, որոնք չգիտեն ինչու՞ և ինչպե՞ս ապրել և մեկնում են պատերազմ․․․

Ախեջակովան նշում է, որ այս բեմադրությունը հանդիսատեսներն ընդունում էին օվացիայով և հոտնկայս ծափահարություններով։

Ավելացնենք, որ մոսկովյան պարբերականին տված հարցազրույցից հետո «Սովրեմեննիկ» թատրոնում հայտարարել են, որ «Առաջին հացի» ցուցադրությունը տեխնիկական պատճառներով փոխարինել են Ախեջակովայի դերակատարմամբ մեկ այլ՝ «Ջին խաղ» բեմադրությամբ։







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 406 անգամ