Կուրենտզիսի երկրորդ ծիսական բեմադրությունը կայացավ Զվարթնոցում10.17.2022
Ծագումով հույն, ռուսաստանցի հայտնի դիրիժյոր, Թեոդոր Կուրենտզիսը իր նորաստեղծ «MusicAeterna Dance» թատերախմբի առաջին ելույթն սկսել է Հայաստանում կայացած հյուրախաղերով։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։
Դեռ ամբողջությամբ չձևավորված թատարեախումբը համերգային շրջագայությունը սկսել է Երևանից, ապա շարունակել Հայաստանի մայրաքաղաքից ռչ հեռու գտնվող Զվարթնոց հնավայրի և թանգարանի տարածքում՝ 7֊րդ դարի ճարտարապետական հուշարձանի մասամբ վերականգնված սյունաշարերի տարածքում։
Ռուսաստանցի արտիստները ներկայացրել են «Տառապանքը բոլոր լեզուներով հնչում է միատեսակ» բեմադրությունը, որին մասնակցել են Սանկտ֊Պետերբուրգից այդ նպատակով հրավիրված անկախ պարողներ։
Սկզբի համար հատուկ ընտրվել է այնպիսի ժամ, որ ներկայացումն սկսվի հենց արևի մայր մտնելու պահին։ Դա բեմադրությանը հաղորդել է յուրահատուկ իմաստ, մանավանդ որ հնավայրի տարածքում իջնող խավարում արտիստների ելույթը դիտելի դարձնելու համար շրջակայքում խարույկներ են վառվել, իսկ սյունաշարերին ավելի մերձակա հատվածները լուսավովել են մոմերի միջոցով։
Հանդիսատեսները բեմադրության ցուցադրությանը հետևել են կանգնած։
Թեոդոր Կուրենտզիսը արդեն երկար ժամանակ է, որ հետաքրքրվում է, թե ինչպես կարելի է կապակցել երկնային և երկրային աշխարհները։
Զվարթնոցյան այս բեմադրությունը, նույնպես, այդ գաղափարի դրսևորման եղանակ է եղել։
Մեկ տարի առաջ Պետերբուրգի Ռադիոյի տանը, որտեղ նա տեղափոխվել էր Պերմ քաղաքում երկար ժամանակ գործող «MusicAeterna» անունով իր ղեկավարած նվագախմբի հետ, նա ցուցադրեց հատուկ կազմակերպված «Նոր սովորույթ» ստեղծագործությունը՝ Կլաուդիա Կաստելլուչչի բեմադրությամբ։ Դա նոր ծիսական նշանակության բեմադրություն պատրաստելու նրա առաջին փորձն էր,։ Զվարթնոց տաճարի տարածքում Կուրենտզիսը, փաստորեն, այդ գաղափարը փորձեց իրականացնել երկրորդ անգամ՝ նորաստեղծ պարային խմբի ուժերով։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: