Շեքսպիրյան պատումներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ունենալու իր բենեֆիսը․․․10.18.2022
Նոր թատերաշրջանի առաջին պրեմիերան Մոսկվայի Օբրազցովի անվան թատրոնը նվիրել է Շեքսպիրին։ Ընդ որում մեկ բեմական տիրույթում կներկայացվի մեծ անգլիացու ոչ թե մեկ, այլ միանգամից 5 ստեղծագործություն; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Դրամատուրգ և բանաստեղծ Սերգեյ Պլոտովը բեմական նույն միջավայրում տեղադրել է շեքսպիրյան «Համլետ», «Ամռան գիշերվա երազը»․ «Ռոմեո և Ջուլիետ», «Ռիչարդ III», «Օթելլո» և «Լիր արքայի» դրվագներ, որոնցից յուրաքանչյուրում օգտագործվել են տարբեր համակարգերի տիկնիկներ՝ մարիոնետներ, պլանշետային տիկնիկներ, դիմակներ և անսովոր ինստալացիաներ։ Բեմադրության մեջ, անգամ, դեկորացիան, վերածված է կերպարի։
«Տիկնիկների մեծ բազմազանությունը և տեխնալոգիական նրբությունները դերասաններին մղում են փորձարարության և իմպրովիզացիաների»,֊ ասում է ռեժիսոր Վիկտոր Նիկոնենկոն։
Բեմադրությունը, որ կոչվում է «Խաղում ենք Շեքսպիր», գործողությունները ծավալում է անդրկուլիսներում, որտեղ ընթանում են տեղին բնորոշ «արտադրական գործընթացներ»։ Մեկը մարզվում է, մյուսը՝ փորձարկում է երգից հատված, մեկ ուրիշը՝ զբաղված է մանկավարժությամբ։
Բայց, երբ արտիստները վերցնում են տիկնիկները, տարերայնորեն հայտնվում են փոքր֊բեմադրություններ։
Թվում է թե դա փորձ է, կամ իմպրովիզացիա, կամ էլ հենց կյանքն է, որ կա, որտեղ ողջ հասակով հառնում են շեքսպիրյան թեմաները՝ սերը, մահը, դերասանը, թատրոնը․․․ Եվ դրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ունենալու իր բենեֆիսը․․․