Մեծ Թատրոնը ունի նոր գեղարվեստական ղեկավար01.20.2014
Մոսկվայի Պետական ակադեմիական Մեծ թատրոնի գեղարվեստական նոր ղեկավար է նշանակվել դիրիժոր Տուգան Սոխիևը, ով մինչ այդ աշխատում էր Տուլուզի Կապիտոլիումի Ազգային և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերում որպես երաժշտական ղեկավար: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:
Նախկին գեղարվեստական ղեկավարը,Վասիլի Սինայսկին, ով այդ գործը Մեծ թատրոնում կատարում էր 2010թ.-ից, իր դիմումի համաձայն աշխատանքից հեռացել էր 2013թ.-ի դեկտեմբերին:
Նոր գեղարվեստական ղեկավարը ծնվել է Վլադիկավկազում, 1977թ.-ին: Ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան: Նա աշխատել է նաև Ուելսի Ազգային օպերայի թատրոնում, Նյու-Յորքի «Metropolitan Opera»-ում, Սանկտ Պետերբուրգի «Մարինյան» թատրոնում և այլն: