Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Է․ Զաքարյանը Սանկտ֊Պետերբուրգում ներկայացրել է ժամանակակից «Իլյա Մուրոմեց»֊ին

11.10.2022

Նախօրեին Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտի շրջանավարտ Էդգար Զաքարյանը Սանկտ֊Պետերբուրգում ներկայացրել է ռուսական հայտնի բիլինայի հերոս Իլյա Մուրոմեցի մասին իր բեմական պատկերացումները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Հայտնի ռեժիսոր Անդրեյ Մագուչիի արվեստանոցի շրջանավարտ Էդգար Զաքարյանը իր գործնական հմտությունները մինչ այդ արտահայտել է պետերբուրգյան Մեծ դրամատիկական թատրոնում, որտեղ «Կուրսային աշխատանք» նախագծի շրջանականերում իրականացրել է «Սպիտակ գիշերներ» բեմադրությունը։ Դրանից հետո նա պատրաստել է վիրտուալ Minecraft-բեմադրություններ։ Որպես ռեժիսոր֊ասիստենտ Զաքարյանն աշխատել է մոսկվացի հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի մոտ՝ Բրոննայայի վրայի թատրոնում՝ «Համլետը in Moscow» բեմադրության վրա։

«Իլյա Մուրոմեց»֊ը Էդգար Զաքարյանը իրականացրել է պետերբուրգյան հայտնի «ՇՈՒՄ» կաբարեում։

Զաքարյանի բեմական այս ընթերցումը ռուսական հին իրապատման (բիլինայի) մեկնաբանությունն է տեղափոխած մեր օրեր։

Ի;յան, որը չի կարողանում քայլել, այժմ փոքրիկ քաղաքի մի «սովորական տղա է»։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը՝ հեռուստացույցի առջև։ Նրան, ինչպես և հին ռուսական հսկային, սպասում են խոստացված բուժումը, ճանապարհորդությունները, հանիպումները տարբեր կերպարների հետ և, իհարկե, գոտեմարտերը։

Զաքարյանը, այդ ամենով հանդերձ, իր բեմադրության մեջ պահպանել է բիլինայի պատումային կառուցվածքի սկզբունքները։

Բեմադրությունը ստեղծվել է «ձեռքի տակ եղած միջոցներով»։ Որոշիչը սրահում արված բեմադրության ստեղծված մթնոլորտն է։

Հանդիսատեսը հանդիպում է պատումի ժամանակակից տարբերակին, որի մեջ սև հումորը ունի անկյունաքարային նշանակություն, ծաղրանկարային դիմակները հասցված են գրոտեսկի աստիճանի, իսկ հանդիսատեսը դառնում է ներկայացման լիարժեք մասնակիցը․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 251 անգամ