Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է 20-րդ դարի խոշոր դիրիժոր Կլաուդիո Աբբադոն

01.20.2014


Մահացել է իտալացի նշանավոր դիրիժոր Կլաուդիո Աբբադոն: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Անցած տարի նշանավոր նվագավարը, ով հիմնականում աշխատում էր աշխարհում հայտնի խոշոր նվագախմբերի հետ, բոլորել էր իր կյանքի 80-ամյակը:

Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ մաեստրո Աբադդոյի մահը մեծ կորուստ է համաշխարհային երաժշտական մշակույթի համար: Նա Միլանի նշանավոր «Լա Սկալա» թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Աբբադոն եղել է նաև Վիենայի օպերայի գեղարվեստական ղեկավարը, գլխավորել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը և Բեռլինի ֆիլհարմոնիան: Նա համարվում էր 20-րդ դարի նշանավոր դիրիժորներից մեկը:

    Դիտվել է 1035 անգամ