Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Մորֆովի «Դոն Կիխոտը» փորձ է շրջանցել «թատերական ընկալման շտամպը»

11.18.2022

Մոսկվայի «Et Cetera» թատրոնը անցյալում տեսագրված ներկայացումների յուրահատուկ հետհայաց ցուցադրության է նախապատրաստվում։ Նոյեմբերի 25֊ին այստեղ կցուցդրվի բուլղարացի ռեժիսոր Ալեքսանդր Մորֆովի «Դոն Կիխոտ» բեմադրությունը՝ Ալեքսանդր Կալյագինի գլխավոր դերակատարմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

«Երբ ես և Կալյագինը հանդիպեցինք, պարզվեց, որ Սանչո Պանսայի դերը նրան առաջարկել են բազմիցս, սակայն ամեն անգամ, պարզվում է, դրանք նրան հետաքրքիր չեն թվացել։ Ոչ մեկի մտքով չի անցել նրան տեսնել ուրիշ ամպլուայում,՝ ոչ մեկը չի կարողացել շրջանցել թատերական ընկալման շտամպը»,֊ նշել է Մորֆովը։

Նրա ասելով բեմադրության գլխավոր գաղափարը եղել է այն, որ Դոն Կիխոտն ամեն անգամ ծնվում է նորից, որովհետև յուրաքանչյուրը, ով առնչվել է նրա հետ, ընդմիշտ «վարակվել» է «դոնկիխոտությամբ», որը Մորֆովի կարծիքով յուրահատուկ կրոն է։

Ներկայացման տեսագրությունը դիտելու համար հանդիսատեսներից պահանջվում է, որպեսզի նախապես գրանցվեն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 472 անգամ