«Առարկայի թատրոնը» հատուկ ժանր է11.24.2022
Մոսկվայի «ГЭС-2» մշակութային կենտրոնում շուտով կմեկնարկի ամանորյա լաբորատորիա, որը թեև վերնագրված է «Ձյուն, Շչելկունչիկ և Գոբլինյան ոտնաման», սակայն իրականում ներկայացնելու է « առարկայի թատրոն»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
«Առարկայի թատրոնը» հատուկ ժանր է, որտեղ իրերը պատմում են սեփական պատմությունները։ Սակայն նրանք չեն կարող ձեռք բերել այնպիսի հատկություններ, որոնք իրենց մեջ չկան՝ թեյնիկը չի կարող թռչել, իսկ սեղանը չի կարող շրջանաձև վազել և այլն։ Իրերի այս հատկությունն էլ հենց տարբերություն է դնում «Առարկայի թատրոնի» և «Տիկնիկային թատրոնի» միջև։
Լաբորատորիայի ընթացքում մասնակցները կծանոթանան «Առարկայի թատրոնի»ժանրին, կկատարեն դերասանական վարժություններ, կմասնակցեն թրեյնինգների։ Բացի այդ կուսումնասիրեն Դիկկենսի, Հոֆմանի և այլ գրողների հեքիաթները, կմասնակցեն բեմադրությունների փորձերի, իսկ վերջում՝ կկազմակերպեն ամանորյա ցուցադրություն։ Այդ նպատակով նախատեսվում է պատրաստել 4 ամանորյա կարճ բեմադրություն։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։