Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուս-թուրքական համատեղ թատերական նախագիծ նվիրված Թաքսիմ հրապարակի դեպքերին

01.21.2014


Թուրք դրամատուրգները պիես են գրել 2012-ին Թուրքիայում բռնկված բողոքի խոշոր ցույցերի մասին: Անցած շաբաթ օրը՝ հունվար18-ին Մոսկվայի «Театре.doc» (Թատրոն.doc) թատրոնում կայացավ այդ պիեսի ընթերցումը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թատրոնի ղեկավար Ելենա Գրեմինային:

««Լյուբիմովկա» թատրոնի արթ-տնօրեն Միխաիլ Դուրնենկովը և «Театре.doc»-ի մի ակտիվիստ միջազգային փառատոներից մեկի ժամանակ ծանոթացել են թուրք դրամատուրգների հետ» և առաջարկել թուրք հեղինակներին համատեղ ստեղծել նախագիծ Ստամբուլի հուզումների մասին, տեղեկացրել է Գրեմինան: Եվ ահա թուրք հեղինակները իրենց ռուս գործընկերներին են ներկայացրել «Ստամբուլը վկայում է» վերտառությամբ ներկայացման տեքստը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում բողոքների ակցիան սկսվեց 2013թ.-ի մայիսի վերջին: Դրա համար պատճառ էր հանդիսացել այն, որ երկրի իշխանությունների որոշմամբ Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի պուրակը պետք է քանդվեր և դրա տեղում կառուցվեր առևտրի և ժամանցի համալիր: Այդ հուզումների հետևանքով 5 մարդ զոհվեց, ավելի քան 5 հազար մարդ էլ ստացավ տարբեր աստիճանի վնասվածքներ: Հուզումները տևեցին մի քանի ամիս:

Պիեսը հեղինակել են դրամատուրգներ Շենայ Թանրիվերմիշը, Օզնուր Շահինը, Սամի Օզբութաքը և Բուրաք Սաֆա Քալիսը: Ընթերցումը «Театре.doc» թատրոնի, ժամանակակից դրամատուրգիայի «Լուբիմովկա/Պերեպոստ» փառատոնի և թուրքական «Գալաթա Պրֆորմ» թատրոնի համատեղ նախագիծն է:

Գրեմինան չի բացառել, որ ընթերցումից հետո պիեսը բեմականացվի և ընդգրկվի «Театре.doc» թատրոնի խաղացանկում:
    Դիտվել է 961 անգամ