Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իմմերսիվ թատրոն զբոսանավի վրա

12.01.2022


Մոսկվա գետի զբոսաշրջային երթուղիները սպասարկող «Ռէդիսոն Ռոյալ» նավատորմիղում որոշել են հաճախորդների ժամանցը հարստացնել իրենց 10 զբոսանավերից մեկի տախտակամածը վերածելով թատերական հրապարակի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Լողացող թատրոնում ներկայացվելու են հիմնականում իմմերսիվ բեմադրություններ։

Տախտակամած֊բեմում ցուցադրության համար խաղացանկում արդեն կա 4 բեմադրություն՝ ՆԷՊ֊ի և չոր օրենքի ժամանակներին անդրադարձող «Իշխանուհի Տյուֆյակինայի վզնոցը» մյուզիքլը, «Նախաճաշ դասականի հետ․ Ա․ Պ․ Չեխով» կատակերգությունը, որը նոր հայացք է հայտնի գրողի միանգամից 22 ստեղծագործությունների վրա, Վենետիկի և այդ քաղաքում անցկացվող դիմակահանդեսների մթնոլորտը հիշեցնող «Ստախոսը» ՝ ըստ Գոլդինիի և«Հանելուկային կինը», որը պատմում է Լոնդոնի հյուրանոցներից մեկի հանդարտ կյանքի ընթացքը խախտած իրադարձությունների մասին։

Ի դեպ, «Ռէդիսոն Ռոյալ» նավատորմի սառցային դասի զբոսանավերը շահագործվում են նաև ձմռանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 430 անգամ