Չուլպան Խամատովան խոսում և խաղում է նաև լատիշերեն01.25.2023
Ուկրաինայում սանձազերծած պատերազմի պատճառով Ռուսաստանից Լատվիա տեղափոխված դերասանուհի Չուլպան Խամատովան, որն աշխատանքի է անցել ռեժիսոր Ալվիս Հերմանիսի գլխավորած Նոր Ռիգայի թատրոնում, «Gogolis. Nature morte» բեմադրության մեջ կխաղա լատիշերեն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով ,«teatral-online.ru»֊ին։
Բեմադրությունն իրականացնում է լատիշ լրագրող, «Rigas Laiks» հանդեսի խմբագիր, փիլիսոփա և ռեժիսոր Ուլդիս Տիրոնսը՝ ըստ Նիկոլայ Գոգոլի «Հին աշխարհական կալվածատարերը» ստեղծագործության։ Նեկայացման անոնսում ծագումով ուկրաինացի, բայց նաև ռուսական գրականության դասական համարվող գրողի անունը ներկայացված է ուկրաինական տարբերակով՝ Mikolas Hohola։
«Բեմադրությունը մտահղացվել է որպես պիեսի ընթերցում և փորձ, որտեղ Նոր Ռիգայի թատրոնի դերասանները կզգան գոգոլյան հերոսների համեստ առօրյան։ Ջերմ կապը, որը կառավարում է հնաոճ զույգի առօրյան, պարզվում է, որ ավելի ուժեղ զենք է ժամանակի դեմ պայքարում, քան հպանցիկ կրքերն ու դատարկ մտքերը, նույնիսկ եթե՝ անցած օրերի խաղաղ երանությունը ընդամենը գրողի կիսանինջ մտքեր են»,֊ նշված է բեմադրության անոնսում։
«Gogolis. Nature morte»֊ն Նոր Ռիգայի թատրոնում Չուլպան Խամատովայի մասնակցությամբ երկրորդ բեմադրությունն է։ Հունիսին դերասանուհին խաղացել է Ալվիս Հերմանիսի ռուսաստանցի հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի և դասական գրող ֆյոդոր Դոստոևսկու տեքստերի հիման վրա ստեղծված «Դևեր» բեմադրության մեջ, որի համար Լատվիայի թատերական գործիչների միության կողմից արժանացել է «Տարվա դերասանուհի»․ կոչման։
Այս թեմայով այլ հղումներ-1