Դաունի համախտանիշով հանդիսատեսի թատրոնը՝ փակման սպառնալիքի տակ է01.31.2023
Ռոիսաստանում և Եվրոպայում Դաունի համախտանիշով մարդկանց համար առասջին դրամատիկական «Պարզամիտների թատրոնը» հայտնվել է փակվելու սպառնալիքի առաջ։ Այդ մասին սոցիալական ցանցերում հաստատության տնօրեն և ռեժիսոր Դմիտրի Չերնեի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
«Մեր հասցեին բողոքներ են ստացվել այն կապակցությամբ, որ մեր ստեղծագործությունները կարող են սկզբունքորեն դուր չգալ։ Այլ կերպ ասած, իրականացվում է մեր նկատմամբ աստիճանական դուրս մղում կամ հյուծում»,֊ նշել է տնօրենը և տեղեկացրել, որ իրենց մոտ են այցելում ինչ֊որ մարդիկ, ինչ֊որ բաներ են խոսում, լուսանկարում։ Նա բարձրաձայնել է, որ իրենց համար այս ամենը շատ սարսափելի է և իրենք կարիք ունեն մարդկային օժանդակության։ Բացի այդ այս յուրահատուկ թատրոնի մարդիկ ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, քանի որ կարևորում են Դաունի համախտանիշով մարդկանց երջանկություն պարգևող թատերական գործունեությունը։
Տնօրենը նաև տեղեկացրել է, որ անջատել են իրենց վճարումների համակարգը, որի պատճառով այլևս բարեգործական նվիրատվություններ չեն կարող ստանալ։
«Պարզամիտների թատրոնը» գործում է Մոսկվայի «Զիլ» մշակութային կենտրոնում։ Այստեղ փետրվարի 10֊ին նախատեսված է ցուցադրել «Մոցարտը և Սալիերին»՝ Դմիտրի Չերնեի բեմադրությամբ։ Բեմադրությունը քրիստոմատեական իրադարձային սթորիթելլինգ է՝ կառուցված սերունդների և տարբեր սոցիալական խավերի միջև առկա հակասությունների վրա։
Նշենք, որ «Պարզամիտների թատրոնի» գործերից մեկը՝ «Պարզը՝ բարդի մասին» բեմադրությունը, ընդգրկված է եղել ռուսական 2022թ․֊ի «Զվեզդա տեատրալա» մրցույթի երկար ցուցակում;